Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Դեղերի գները պարբերաբար ուսումնասիրվում են

Դեղերի գները պարբերաբար ուսումնասիրվում են

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող կազմակերպությունների: 


2013 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ  «Դեպակին էնտերիկ 300», «Կարդիլոպին»,  «Տալիտոն 12,5մգ, 6,25մգ և 25մգ», «Թիենամ» դեղերի մեծածախ գները նվազել են 3-15%-ով, իսկ «Ցերուկալ» դեղի գինը՝ 42%-ով: Նույն ժամանակահատվածում նկատվել է նաև որոշ դեղերի` «Լանտուս», «Պանատոլ», «Վերմոքս», «Պլաքվենիլ դեղահատեր 200մգ», «ՆովոՌապիդ ՖլեքսՓեն», գնի  6-10%-ով աճ:  Իսկ «Ցիսպլատին-ԵԲԵՎԵ»  դեղի գինն աճել է 38%-ով:  Մինչդեռ այս դեղերի ներմուծման (ինվոյսային) գների էական փոփոխություն նշված ժամանակահատվածում չի նկատվել:


Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. youtube.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ